Բաժիններ՝

Թրամփը սպառնացել է զորքեր ուղարկել Նիգերիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է պատրաստվել հնարավոր ռազմական գործողությունների Նիգերիայում, եթե Արևմտյան Աֆրիկայի այդ երկիրը չկարողանա կանխել քրիստոնյաների սպանությունները։

Այս մասին Թրամփը գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ամբողջ օգնությունն ու աջակցությունը և, հնարավոր է, զենքը ձեռքին ներխուժի այդ հիմա արդեն խայտառակված երկիր՝ սարսափելի վայրագություններ անող իսլամիստ ահաբեկիչներին լիովին ոչնչացնելու համար», – գրել է նա։

Թրամփը հավելել է, որ լավ կլինի Նիգերիայի կառավարությունը շտապի։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իր գերատեսչությունը սկսել է պատրաստվել Նիգերիայում հնարավոր ռազմական գործողություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930