Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Կարևոր է, որպեսզի Թուրքիան Հայաստանին դիտարկի՝ որպես անկախ երկիր»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Անկարայի Քաղաքագիտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկինը՝ անդրադառնալով Սիրիայի շուրջ սրվող ռուս-թուրքական հարաբերություններին, և այդ ֆոնին՝ իրավիճակին Հարավային Կովկասում:
Բոսնիա և Հերգեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ուղարկել, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով ուղևորվել է Իրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ավիահարվածները Սիրիայի չափավոր ընդդիմության դիրքերին:
Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին, որ վերջինս չեղյալ հայտարարի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
5 պաղեստինցի է գնդակահարվել Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա մի շարք հարձակումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դեմ է արտահայտվել ցանկացած որոշումների, որոնք կարող են Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ ու քննադատել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վարած արտաքին քաղաքականության համար, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցի ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քրդական զորամիավորումներում իր աղբյուրներին:
Ահաբեկիչները կարող են փորձել հարձակումներ կազմակերպել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը: Միաժամանակ, նա նշել է, որ կասկածում է, թե դա նրանց կհաջողվի, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Շուրջ 5,5 միլիոն մարդ ամեն տարի վաղաժամ մահանում է օդի աղտոտվածությունից, ասվում է զեկույցում, որը ներկայացվել է Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի ժողովում, տեղեկացնում է BBC-ն:
«Հակամարտության հարևանությունն է ավելի վտանգավոր դարձել, բայց Ղարաբաղյան հակամարտության դինամիկան պահպանվում է՝ լարվածություն սահմանին և շփման գծում, երկարաձգվող բանակցային գործընթաց»,- ասում է Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը:
Հայտնիների, այդ թվում՝ Մադոննային, Ջասթին Բիբերին ու Ջենիֆեր Լոպեսին, կարող են հրավիրել փրկել Թուրքիայի զբոսաշրջությունը, հայտնում է Daily Sabah-ը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ի երկրների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես նոր՝ Սառը պատերազմի սկիզբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մյունխենում ուղղակի ֆիքսվեց, որ գոնե գերտերությունների մոտ դիրքորոշումների մերձեցում կա՝ սիրիական հակամարտության կարգավորման հետ կապված: Այսինքն՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն ցանկանում են, որպեսզի խաղաղություն հաստատվի Սիրիայում, ու կոնֆլիկտը լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների ճանապարհով, և կողմերին էլ փորձում են բերել բանակցային սեղանի շուրջ»:
«Ռուսաստանը փորձում է պահել այս հակամարտությունը իր աշխարհաքաղաքական շահերի, և ոչ՝ Ադրբեջանի ու Հայաստանի համար։ Հարմար առիթի դեպքում Ռուսաստանը կդավաճանի կողմերից ցանկացածին, ինչը ցույց տվեց ուկրաինական հակամարտությունը»։
Թուրքիան չի բացառում իր մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին այն դեպքում, եթե դրանք սկսի Սիրիայում իրականացնել Սաուդյան Արաբիան, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է թուրքական Yeni Şafakմ թերթը:
«Իրականում շոշափելի հաշտության եզրեր այսօր չեն ուրվագծվում ո՛չ ներսիրիական դաշտում, և ո՛չ էլ սիրիական խնդրում ներգրավված միջազգային մասնակիցների շրջանում: Շատ իրարամերժ են կողմերի մոտեցումները, հակամարտության մեջ ներգրավված ուժերը շատ են՝ տարբեր օրակարգերով, կողմերի գնահատականները միմյանց նկատմամբ նույնպես հակասական են»:
«Ինչու է Աստված ստեղծել մեզ` իմանալով, որ մենք պետք է մեղանչենք նրա դեմ». Հարցրել է Մաքսիմուսը` 10 տարեկան, Սինգապուրից: Պապի պատասխանը. «Աստված մեզ տվել է ազատություն, ինչը նշանակում է նաև մեղքն ընտրելու ազատություն»:
Թուրքիայում 24-ամյա լրագրող Հիլալ Քալաֆաթը դատապարտվել է 2 տարվա ու 4 ամսվա բանտարկության Twitter-ի իր էջում հաղորդագրության համար, որտեղ, ըստ դատարանի, պարունակվում է վիրավորանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին, հայտնում է Hurriyet-ը:
Ամերիկացի կոնգրեսական Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ) երեկ միացել է «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծին (HR 4264), որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք առնչություն ունեն երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսում աղբյուրը:
Ռուսաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ պատժամիջոցների ու նավթի գնանկման հետևանքով կրճատվել է 450 միլիարդ եվրոյից մինչև 235 միլիարդ եվրո, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին հայկական զորքերի հետ շփման գծում սպանվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սարհան օղլուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, հայտնում է Interfax-ը:
Տակտիկական ուսապարկերի գնման գործընթացը, որի շուրջ սկանդալ է բարձրացել իբր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդու մասնակցությամբ, եղել է ազնիվ ու թափանցիկ, հայտարարել են ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերն առանց տատանվելու կվերադարձնեն ապստամբների բոլոր գրավյալ տարածքները, սակայն տարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքով հակամարտության հարցի լուծումը շատ ժամանակ է պահանջում ու շատ թանկ կարժենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փետրվարի 12-ին պատմության մեջ առաջին անգամ կայացել է Ռուս ուղղափառ եկեղեցու ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հանդիպումը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպումն անվանել են «եղբայրական»:
Ուկրաինայի հարցով «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպումը նախարարների մակարդակով սկսվել է Մյունխենում, հայտնում է УНН-ն:
ԱՄՆ-ը զորավարժությունների շրջանակում Հարավային Կորեայում տեղակայել է երեք հավելյալ զենիթահրթիռային Patriot համակարգեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկման: