Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Ադմիր Թալիբովը բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ որպես անձ, որը պատրաստ է համալրել ԴԱԻՇ-ի զինյալների շարքերը:
Ադրբեջանն ու ՌԴ Դաղստանի Հանրապետությունը միացնող «Կավկազ» դաշնային մայրուղին շրջափակվել է ռուս-ադրբեջանական սահմանի մոտ ոստիկանական ճանապարհապարեկային պահակակետում տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին Գերմանիայի կառավարությունը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին այն մասին, որ բարեփոխումների նախանշված կուրսից շեղումն Ուկրաինայի համար հղի է հետևանքներով:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է ուկրաինական 197 բեռնատարների երթևեկության կասեցման մասին, որոնք գտնվում են ռուսական տարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կրակի դադարեցումն առաջին հերթին նշանակում է ահաբեկիչների կողմից իրենց դիրքերի ամրապնդման դադարեցում: Զենքի, սարքավորումների կամ ահաբեկիչների տեղաշարժեր, ինչպես նաեւ դիրքերի ամրապնդում թույլ չի տրվելու»,- հավելել է նախագահը:
Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը մասնակիորեն վերացրել է Բելառուսի նկատմամբ գործող սահմանափակումները: Այդ թվում, այն սահմանափակումները, որոնք սահմանված էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով խորհրդի իր աղբյուրին:
Երբ մոտդ որոտում են ռումբերը և սուլում են հրթիռները՝ գլխիդ վերևում, երբ ամենօրյա կյանքը լույսի, հացի ու ջրի նման ամենաէական պահանջների զրկանքներին է հասնում, նման պայմաններում, երբ քո առջև առիթ է բացվում՝ մեկ օրում թողել պահի մշուշապատ իրականություններն ու գնալ, թեկուզ ընդմիշտ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը, առանց երկար մտածելու, ամենադյուրին, ամենահեշտ ու ձեռնտու տարբերակով, որը նաեւ փայլփլում է շողշողուն հույսերով ու ախորժալի խոստումներով, դու… գնում ես:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ երկիրը պայքարում է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նման հայտարարություն Դավութօղլուն արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լիբանանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել հատկացնել 50 միլիոն դոլար՝ 5 տոննա աղբը Ռուսաստան ուղարկելու համար: Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, գումարը նախատեսված է վերջին 6 ամսում Լիբանանի փողոցներում կուտակված աղբի տեղափոխման ու թափոնների ոչնչացման համար:
Սիրիայի հյուսիսային շրջաններում հիվանդանոցներ են ռմբակոծվել, զոհվել է նվազագույնը 10 մարդ, հայտնում է BBC-ն:
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում համատեղ մամուլի ասուլիս է տվել իր գործընկերոջ՝ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների վարչապետերը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը:
Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 18-ամյա Ռաիսա Կ-ն կարողացել է կրակից դուրս բերել ծանր վիրավոր հորը: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում հորը քաշելով հեռացնել կրակից:
Եվրամիությունը պայմանավորվել է Բելառուսի նկատմամբ նոր քաղաքականության մասին, պատժամիջոցները կարող են հանվել, այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության հսկիչ-անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է LifeNews-ը:
«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանում գրանցել է Զիկա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ադրբեջան կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, տեղեկացնում է APA գործակալությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ պատասխան չի տվել ադրբեջանական Turan գործակալության ու «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի համատեղ հարցմանը, որը վերաբերել է ԱՄՆ Պետդեպարտեմենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանին ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ tարածքներում» զեկույցի չընդունման հարցում, տեղեկացնում է contact.az-ը:
«Ֆրանսիացիները ճանաչել են, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը … ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետևաբար պատճառը կրոնը չէր»,- ասում է երգիչը:
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Դրանում ընդգրկվել է 13 նախարար ու 5 պետնախարար, հայտնում է TASS-ը:
Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող A340 ինքնաթիռը ստիպված է եղել դադարեցնել Նյու Յորք չվերթը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի Երկիր տեսակի արբանյակների գործարկման ծրագիրը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Կարևոր է, որպեսզի Թուրքիան Հայաստանին դիտարկի՝ որպես անկախ երկիր»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Անկարայի Քաղաքագիտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկինը՝ անդրադառնալով Սիրիայի շուրջ սրվող ռուս-թուրքական հարաբերություններին, և այդ ֆոնին՝ իրավիճակին Հարավային Կովկասում:
Բոսնիա և Հերգեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ուղարկել, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով ուղևորվել է Իրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ավիահարվածները Սիրիայի չափավոր ընդդիմության դիրքերին:
Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին, որ վերջինս չեղյալ հայտարարի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
5 պաղեստինցի է գնդակահարվել Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա մի շարք հարձակումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը: