
ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է գրեթե կրկնակի. Մեդվեդև

Ռուսաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ պատժամիջոցների ու նավթի գնանկման հետևանքով կրճատվել է 450 միլիարդ եվրոյից մինչև 235 միլիարդ եվրո, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Վերջին մի քանի տարիներին տխուր վիճակ է, այսինքն՝ մենք ունեցել ենք մոտավորապես 450 միլիարդ եվրո գագաթնակետին, իսկ հիմա 235 մլրդ եվրո է: Դա այնքան էլ լավ պատմություն չէ»,- ասել է Մեդվեդևը Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի ու Գերմանիայի գործարար շրջանակների հետ հանդիպմանը, տեղեկացնում է BBC-ն:
ՌԴ վարչապետի խոսքով՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը վերջին տարում նվազել է ավելի քան եռակի: