Թուրք լրագրողն Էրդողանին քննադատող թվիթի համար դատապարտվել է 28 ամսվա բանտարկության

Թուրքիայում 24-ամյա լրագրող Հիլալ Քալաֆաթը դատապարտվել է 2 տարվա ու 4 ամսվա բանտարկության Twitter-ի իր էջում հաղորդագրության համար, որտեղ, ըստ դատարանի, պարունակվում է վիրավորանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին,  հայտնում  է Hurriyet-ը:

Նշվում է, որ   2015թ. մարտին գրված իր հաղորդագրության մեջ լրագրողը քննադատել է երկրի նախագահին, ինչպես նաև՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Քալաֆաթն ավելի ուշ հեռացրել էր իր գրառումը, սակայն Դատախազությունը սկսել էր նրա դեմ հետաքննությունը:

Դատարանում աղջիկն ընդունել էր «հանցանքը», ինչից հետո 5 տարով ազատազրկումը մեղմացվել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29