Բաժիններ՝

Թուրքիան կաջակցի Սիրիայում Սաուդյան Արաբիայի օպերացիային

Թուրքիան չի բացառում իր մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին այն դեպքում, եթե դրանք սկսի Սիրիայում իրականացնել Սաուդյան Արաբիան, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է թուրքական Yeni Şafakմ թերթը:

Թուրք նախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արդեն Թուրքիայի «Ինջիռլիք» ռազմաբազա է ուղարկում իր ինքնաթիռները, բացի այդ, նախատեսում է Թուրքիա ուղարկել իր զինծառայողներին:

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հղում կատարելով իր զինվորական աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան չի պլանավորում ռազմական արշավ սկսել Սիրիայում:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Թուրքիան, իբր, պլանավորում է ռազմական օպերացիա սկսել Սիրիայում ու այդ նպատակով ռազմական տեխնիկա է կենտրոնացնում այդ երկրի հետ սահմանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս