Մեդվեդևը հայտարարել է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև նոր՝ Սառը պատերազմի մասին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ի երկրների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես նոր՝ Սառը պատերազմի սկիզբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ոչ ընկերական ու փակ է մնում, մեր գնահատամբ, ՆԱՏՕ-ի քաղաքական գիծը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Գրեթե ամեն օր մեզ հայտարարում են ՆԱՏՕ-ի համար ամենամեծ սպառնալիքն ընդհանուր առմամբ, մերթ՝ առանձին Եվրոպայի համար, մերթ՝ Ամերիկայի ու մյուս երկրների համար: Նկարահանում են վախեցնող ֆիլմեր, որտեղ ռուսները սկսում են միջուկայի պատերազմ: Ես երբեմն մտածում եմ՝ մենք այսօր ապրում ենք 2016 թվականի՞ն, թե՞ 1962-ին»,- հավելել է նա:
«Մեր ինտենսիվ երկխոսությունը եվրաատլանտյան անվտանգության, գլոբալ կայունության, տարածաշրջանային սպառնալիքների մասին հիմա հատկապես անհրաժեշտ է: Նորմալ չեմ համարում, որ բազմաթիվ ուղղություններով այն պարզապես ամբողջությամբ կտրվել է»,- հայտարարել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ, ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստոըմ, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը Ռուսաստանին մեղադրել էր նոր՝ Սառը պատերազմ հրահրելու մեջ: