Բաժիններ՝

Իսրայելում 5 պաղեստինցի է գնդակահարվել

5 պաղեստինցի է գնդակահարվել Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա մի շարք հարձակումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ 2 պաղեստինցի Երուսաղեմի հին քաղաքում կրակ է բացել Դամասկոսի դարպասների մոտ ու սպանվել:

Ավելի վաղ 2 դեռահաս է գնդակահարվել Հորդանան գետի Արևմտյան ափին: Իսրայելի բանակի տեղեկություններով՝ պաղեստինցիները քարեր են նետել Ջենին քաղաքի մերձակայքում պարեկային հսկողություն իրականացնող զինվորականների վրա, ապա զենքից սկսել են կրակ բացել:

Երեկ իսրայելցի ոստիկանները գնդակահարել են ևս մեկ երիտասարդ պաղեստինցու, որը, նրանց խոսքով, դանակով հարձակվել է իրենց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29