Բաժիններ՝

Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում. ԿՀՎ ղեկավար

Ահաբեկիչները կարող են փորձել հարձակումներ կազմակերպել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը: Միաժամանակ, նա նշել է, որ կասկածում է, թե դա նրանց կհաջողվի, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Ես սպասում եմ, որ նրանք կփորձեն տեղափոխել իրենց անձնակազմը, նյութերն ու ամեն ինչ, ինչ նրանց հարկավոր կլինի, որպեսզի իրականացնեն դա կամ ներգրավեն մարդկանց նման հարձակումներ իրականացնելու համար»,- հայտարարել է Բրեննանը:

«Ես կարծում եմ, որ նրանց փորձերը կանխորոշված են, ու ես չեմ կարծում, թե նրանք պարտադիր հաջողության կհասնեն»,- հավելել է ԿՀՎ տնօրենը:
Բրեննանը նաև հայտարարել է, որ նման գործողություններով ահաբեկիչները կփորձեն կոնֆլիկտ հրահրել Արևմուտքի ու աշխարհի մուսուլմանների միջև:

Իսլամիստների հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ը փորձում է վերահսկողություն սահմանել իրենց երկրների նկատմամբ, հեռու են ճշմարտությունից, հայտարարել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29