5,5 միլիոն մարդ ամեն տարի մահանում է օդի աղտոտվածությունից. Գիտնականներ

Շուրջ 5,5 միլիոն մարդ ամեն տարի վաղաժամ մահանում է օդի աղտոտվածությունից, ասվում է զեկույցում, որը ներկայացվել է Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի ժողովում, տեղեկացնում է BBC-ն:

Տոքսիկ միկրոմարմինները շնչելը, որոնք հայտնվում են օդում էլեկտրակայանների, գործարանների, տրանսպորտի արտանետումների, ինչպես նաև՝ ածխի այրման պատճառով, լրջորեն մեծացնում են սրտի հիվանդությունների ու թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հետազոտության համաձայն՝ օդի աղտոտվածությունն ավելի շատ թվով մարդկանց մահվան պատճառ է դառնում, քան անբավարար սնվելը, ճարպակալումը, թմրանյութերի օգտագործումն ու անպաշտպան սեքսը:

Օդի աղտոտվածության պատճառով ավելի մեծ թվով մարդիկ մահանում են Չինաստանում ու Հնդկաստանում:

Որոշ տվյալների համաձայն՝ Չինաստանում տարեկան մոտ 1,6 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածությունից, Հնդկաստանում՝ 1,3 մլն մարդ:

Տեսանյութեր

Լրահոս