
Մյունխենում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը

Ուկրաինայի հարցով «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպումը նախարարների մակարդակով սկսվել է Մյունխենում, հայտնում է УНН-ն:
Ռուսաստանը ներկայացել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով, Գերմանիան ներկայացնում է ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինան՝ արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Ֆրանսիան, որի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հրաժարական էր ներկայացրել, ներկայացնում է ԱԳՆ քաղտնօրեն Նիկոլյա դե Ռիվյերը:
Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում է լինելու Դոնբասի ճգնաժամի կարգավորումն ու Մինսկի պայմանավորվածությունները իրականացումը:
Հիշեցնենք, որ «նորմանդյան քառյակի» նախորդ հանդիպումը կայացել է Բեռլինում 2015թ. նոյեմբերի 6-ին: