Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են ռազմավարական Քենսաբ քաղաքը, որը համարվում էր երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում ԴԱԻՇ-ի ամենավերջին ու կարևոր հենակետը: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է Interfax-ին, որ հունվարին Ադրբեջանը հնգակի ավելացրել է պոմիդորների մատակարարումը դեպի Ռուսաստան:
Ադրբեջանը 2016 թվականին կավելացնի պաշտպանության ոլորտի ծախսերը 391 միլիոն մանաթով կամ 21,3%-ով, հայտնում է APA գործակալությունը:
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանգեցնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ձգձգման, կարծում է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
Առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես են եկել Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս Քանյե Ուեսթից ստացել էր 1 միլիարդ դոլարի ներդրումներ անելու խնդրանք, արձագանքել է ռեփերի գաղափարին, հայտնում է Complex-ը: Ճիշտ է, Ցուկերբերգը զերծ է մնացել հայտարարություններից՝ իր վերաբերմունքը արտահայտելով բավական զուսպ:
Վերջինս հայտարարել է, որ երկրի ներսում անցկացված օպերացիայի հետևանքով ձերբակալվել է 14 կասկածյալ, որոնք կասկածվում են ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:
«Իրանը կկանգնի մինչև վերջ, ինչքան որ հնարավոր լինի։ Նաև Ռուսաստանի շահերին է համընկնում, որ Բաշար Ասադը մնա։ Այստեղ մեծ հարցական է, թե ԱՄՆ-ը ի՞նչ պետք է առաջարկի Ռուսաստանին, որ նա իր շահերը երկրորդայնացնի դրա դիմաց»,- ասում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Հունգարա-սերբական սահմանին նորածնին գրկած փախստականի լուսանկարը, որն արվել է ավստրալացի լրագրող Ուորեն Ռիչարդսոնի կողմից, ստացել է հեղինակավոր World Press Photo լուսանկարչական մրցույթի գլխավոր մրցանակը, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է երկրի հետախուզական մարմիններին տրամադրվելիք բյուջեն ավելացնել յոթ տոկոսով ու պարտավորեցնում է ԱՄՆ հետախուզական մարմիններին իրեն տեղեկություն տրամադրել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին:
Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Դաղստանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչությունը իրականացրել է 25-ամյա Մՙագոմեդալի Մուրլիևը, որի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել, հայտնում է LifeNews-ը:
«Հայ-իրանական հարաբերությունները եղունգի և մատի նման են»,- այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց իրանցի վերլուծաբան Ամիր Ահմադիան՝ ներկայացնելով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը:
Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կատարվածի առնչությամբ դիմել են ոստիկանությանը, սկսվել է հետաքննություն: Կատարվածը լայն արձագանք է գտել նաև գերմանական մամուլում: Տեղի Zeitung պարբերականը հարձակման մասին լուրը հրապարակել է «Վանդալիզ» վերտառությամբ:
Անկարայի ահաբեկչությունը ևս մեկ անգամ մատնանշում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Կրեմլն ամենավճռական կերպով դատապարտում է ահաբեկչական հարձակումը, որը երեկ տեղի է ունեցել Անկարայում ու ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին ցանկանում է շուտափույթ առողջացում:
Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի առևտրային նախագծին` դեսպանն ասաց, որ Հայաստան-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել են և բանակցել այդ հարցի շուրջ: «Եթե դարձյալ որևիցե որոշում կայացվի, ԶԼՄ-ներին կներկայացնենք»,- ասաց նա:
«Հայաստանն ու ԻԻՀ-ն շարունակում են համագործակցությունը «Իրան-Հայաստան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն ամենաբարդ և խճճված հարաբերություններից են: Դրանք բազմաշերտ են, նաև՝ վայրիվերումներով լի. վերջին 50 տարիներին ամերիկա-իրանական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններից մինչև ծայրահեղ թշնամական են եղել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործում է համատեղ բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի:
Ֆինանսավորման կրճատման հետևանքով, որն առաջացել է ԴԱԻՇ-ի զինյալների նավթի տեղափոխման սովորական երթուղիների փակման հետևանքով, խմբավորման ղեկավարները որոշել են խնայողությունների անցնել:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ու Սիրիայի քրդերի ջոկատներին`«Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ ու հայտարարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն այդ առնչությամբ պարզ է՝ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը դրա ցանկացած դրսևորմամբ»:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել:
BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին, հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով գտնվում է Բաքվում, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրեն հայտնի է Իրաքի Բասրա քաղաքում պահվող ռադիոակտիվ նյութերի անհետացման մասին, հայտնում է BBC-ն:
14 մարդ է ձերբակալվել Մոսկվայի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու կասկածանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը: