Բաժիններ՝

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը 14 մարդու է ձերբակալել ԴԱԻՇ-ի համար կեղծ անձնագրեր պատրաստելու կասկածանքով

14 մարդ է ձերբակալվել Մոսկվայի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու կասկածանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը:

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալով՝ ՌԴ ներքին գործերի նախարարության հետ համատեղ հատուկ օպերացիայի արդյունքում վնասազերծվել է միջազգային հանցավոր խումբ, որի հաճախորդները եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ տարբեր երկրների քաղաքացիները:

Ռուսական հատուկ ծառայությունների մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հանցավոր խմբի անդամները պատրաստել են կեղծ փաստաթղթեր զինյալների համար, որոնք անօրինական կերպով Սիրիա են մեկնում ԴԱԻՇ-ի կողմից կռվելու համար, ինչպես նաև նրանց համար, ում կազմակերպության ղեկավարներն ուղարկում են Ռուսաստան՝ ահաբեկչական ու ծայրահեղական գործունեություն ծավալելու համար:

Խմբի հաճախորդների երրորդ խումբը կազմել են սովորական անօրինական ներգաղթյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս