«Առաջիկայում կուսումնասիրվեն Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկական հիմնավորումները». ՀՀ-ում Իրանի դեսպան

«Իրան-Հայաստան երկաթուղային մայրուղին ուսումնասիրվելու է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Խոսելով երկաթգծի գործարկման հնարավորությունից՝ դեսպանն ասաց, որ Հայաստանի կապի և տրանսպորտի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցություններ են վարել այդ հարցի շուրջ: «Մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի առևտրային նախագծին` դեսպանն ասաց, որ Հայաստան-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ երկու երկրների  նախարարները խոսել են և բանակցել այդ հարցի շուրջ: «Եթե դարձյալ որևիցե որոշում կայացվի,  ԶԼՄ-ներին կներկայացնենք»,- ասաց նա:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս