Բաժիններ՝

Մենք Ադրբեջանի հետ գործում ենք համատեղ բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ ԼՂ խնդրի. Թուրքիայի արտգործնախարար

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործում է համատեղ բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի:

«Մենք պետք է ավելի շատ միավորվենք ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում: Ահաբեկչության պատճառով ստիպված եղանք հետաձգել Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստը, սակայն շուտով այն կանցկացվի: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն կամք՝ ավելի շատ զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր: Եթե հնարավորություն լինի, կքննարկենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագիծը: Միջազգային ոլորտում Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի»,- հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս