Բաժիններ՝

Ռուսաստանը Ադրբեջանին մեղադրում է թուրքական պոմիդորներ մատակարարելու մեջ

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է Interfax-ին, որ հունվարին Ադրբեջանը հնգակի ավելացրել է պոմիդորների մատակարարումը դեպի Ռուսաստան:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ եղանակով են ադրբեջանցիներն այդքան կտրուկ կերպով ավելացրել արտահանումը:

Դանկվերտն ասել է, որ «Ռոսսելխոզնադզորն» արդեն նամակ է գրել Ադրբեջանին, ու բացառված չէ, որ ռուս փորձագետները ստուգումների նպատակով ուղարկվեն Ադրբեջան:
Թուրքիայից բանջարեղենների ու այլ արտադրատեսակների ներկրումը Ռուսաստան արգելված է 2016թ. հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29