Բաժիններ՝

Էրդողանի որդու դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել

Իտալիայի Բոլոնիա քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ հետաքննություն է սկսվել: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Հետաքննությունը սկսվել է Հաքան Ուզանի բողոքի հիման վրա: Էրդողանի որդին մեղադրվում է «սև փողերի լվացման» մեջ: Նրա դեմ ներկայացված բողոքի մեջ նշվում է, թե Բիլալը Բոլոնիա է ժամանել մեծ թվով զինված պահապանների հետ, ովքեր Իտալիա մտնելու թույլտվություն չեն ունեցել, սակայն կարճ ժամանակ անց նրանց բոլորին տրվել են թուրքական դիվանագիտական անձնագրեր:

BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:

Բիլալի դեմ սկսված հետաքննության լուրը լայն տարածում է գտել իտալական ԶԼՄ-ներում: La Repubblica-ն լուր է հրապարակել «Էրդողանի որդին Բոլոնիայում սև փողերի լվացման մեղադրանքով հարցաքննվում է» խորագրով: Corriere della Sera-ն նշել է. «Ապօրինի ճանապարհով փող է բերել: Էրդողանի որդու դեմ հետաքննություն է սկսվել»: Իսկ La Stampa-ն գրել է. «Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի որդու դեմ սև փողերի լվացման մեղադրանքով Բոլոնիայում հետաքննություն է սկսվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29