Բաժիններ՝

Ճգնաժամը ստիպում է ԴԱԻՇ-ին բանտերից ազատել պատանդներին

Ֆինանսավորման կրճատման հետևանքով, որն առաջացել է ԴԱԻՇ-ի զինյալների նավթի տեղափոխման սովորական երթուղիների փակման հետևանքով, խմբավորման ղեկավարները որոշել են խնայողությունների անցնել:

Մասնավորապես, ծայրահեղականները ստիպված են եղել դիմել աննախադեպ քայլի՝ միջինը 500 դոլարի դիմաց ազատել պատանդներին:

Ինչպես գրում է բրիտանական Telegraph պարբերականը, նման գումարի դիմաց զինյալների կողմից վերահսկվող տարածքներում բանտից կարող է ազատվել խալիվաթի «օրենքներով» ամենախիստ պատժի դատապարտված անձը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ը զգալի կրճատել է զինյալների աշխատավարձը ճգնաժամի պատճառով: Նրանք ստիպված են եղել չեղյալ հայտարարել նորապսակների մեղրամիսն ու երեխայի ծննդյան ժամանակ հատկացվող գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29