Գերմանիայում հարձակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների վրա

Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015. Հայ ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցադրությունն անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ցուցահանդեսում ներկայացված էին 1915 թվականից առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայկական մշակութային կյանքն ու ճարտարապետական կառույցները, և դրանց հակադրված էր 100 տարի անց նույն այդ ճարտարապետական հուշարձանների ներկայիս վիճակը:

Անհայտ վանդալները ցուցահանդեսում փակցված պաստառները դանակով կամ այլ կտրող գործիքով պատռել են ու վնասել:

Ցուցահանդեսի կազմակերպիչները կատարվածի առնչությամբ դիմել են ոստիկանությանը, սկսվել է հետաքննություն: Կատարվածը լայն արձագանք է գտել նաև գերմանական մամուլում: Տեղի Zeitung պարբերականը հարձակման մասին լուրը հրապարակել է «Վանդալիզ» վերտառությամբ:

Տեսանյութեր

Լրահոս