Բաժիններ՝

Կրեմլը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը

Կրեմլն ամենավճռական կերպով դատապարտում է ահաբեկչական հարձակումը, որը երեկ տեղի է ունեցել Անկարայում ու ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին ցանկանում է շուտափույթ առողջացում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում՝ երկրի խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու, տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել:

Պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29