Արցախահայերը նամակ են հղել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայի Բուտիրսկայա բանտում ծանր առողջական վիճակում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցով միջնորդելու խնդրանքով:
Փորձագետները նշում են, որ հայ եւ ադրբեջանական հասարակություններում արմատավորվող ատելությունը վտանգավոր է դառնում: Փորձառու դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի խոսքով, մթնոլորտը սրվում է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ հիմնականում երիտասարդներն են. «Սոցիալական ցանցերի տոնայնությունը պատերազմի է տանում: Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սերունդը միմյանց տեսել է միայն պատերազմի միջով»:
Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայանածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ։
«2015 թվականի ապրիլին շատերն ասում էին, թե ինչ պետք է արվի, որ կուտակված ոգին մնա, տեղ հասնի և կարողանա ծառայել մեր նպատակներին: Այս ամսվա սկզբին մեր առջև հայտնված մարտահրավերների հաղթահարումն ապացուցեց, որ այդ ոգին պահպանված է: Այն միասնությունը, ուժը, համախմբվածությունը, որ մենք տեսանք այս օրերին, 100-րդ տարելիցի ընթացքում կուտակած էներգիայի արտանետումներն էին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հոդվածի էլեկտրոնային տարբերակում Ստեյնմայերը զետեղել է Հայաստանում արված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութը՝ 1915թ. Ցեղասպանությունը վերապրած հայ տարեցների մասին:
Ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր բանակը մարտնչել է 80-ականների զենքով: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը, ու այն միանգամից դարձավ հասարակական քննարկումների հիմնական թեման: Հարցը նույնիսկ խորհրդարանականներին է հետաքրքրել:
«Հայաստանը սովոր է ապրել համեստ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ահա հիմա նրանց մոտ նավթի գինը ընկել է, իսկ փող չեն կարող ուրիշներից վերցնել. վարկ են վերցնում՝ սա էլ կավարտվի: Կարծում եմ, ամենի ինչ լավ կլինի: Աստված թող մեր տղաներին քաջություն ու արիություն տա, մերոնք իրենց հողի համար են պայքարում, իսկ նրանք զավթիչներ են. դա է հայերի առավելությունը»,- նշեց Լևոն Օգանեզովը:
Հանրահայտ երաժիշտ Ռոջերս Նելսոնին, ով առավել հայտնի է Փրինս անունով, մահացած են գտել Մինեապոլիսի իր Paisley Park առանձնատանը:
Այսօրվանից մինչև ապրիլի 24-ը համաշխարհային մարդասիրական ասպարեզի մի շարք բացառիկ գործիչներ ժամանելու են Երևան՝ մասնակցելու հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի շուրջ կազմակերպված քննարկումներին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոյի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Բրյուսելում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:
Չորս տարվա ազատազրկման դատապարտված գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Խեչյանը:
Գործարարներն արձագանքել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` Արցախին ու Հայոց բանակին աջակցելու կոչին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված ծավալուն հարցազրույցում, ի թիվ այց խնդիրների, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Հարցին, թե ինչպես է Իրանը տեսնում այդ հակամարտության կարգավորումը, Ալի Լարիջանին ասել է, թե տարածաշրջանը լի է ճգնաժամերով։
Բաքվում ադրբեջանական և իրանական ընկերությունների միջև ստորագրվելու է 4 հուշագիր համատեղ նախագծերի շրջանակում, որոնք վերաբերում են դեղամիջոցների ու ավտոմեքենաների արտադրության ոլորտներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ռուսներին և ՌԴ ղեկավարությանը հաշվի առնել հանրապետության ինքնիշխան և անկախ կարգավիճակը, հայտնում է Interfax-ը:
«Պարզ է, մեզ ճնշելու լծակներ Ռուսաստանն ունի, կարող է փորձի ճնշել մեր իշխանություններին, բայց չի կարողանա ճնշել մեր հասարակություններին ու բանակներին, որոնք ցույց տվեցին, որ ճգնաժամի պահին մենք համախմբվում ենք և լուրջ ուժ ենք դառնում»:
Վրաստանի իշխանություններն իրականացնում են պրագմատիկ քաղաքականություն, որպեսզի դուրս գան փակուղուց, որտեղ գտնվում են ռուս-վրացական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում:
Եվրահանձնաժողովը կարող է արդեն մայիսի 4-ին առաջարկել Թուրքիային ներառել «առանց վիզային» երկրների ցանկում, սակայն միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր պայմանները, հայտնում է Euronews-ը: Դրանք ներառում են ավելի քան 70 կետ, որոնց զգալի մասը կապված է անօրինական ներգաղթյալների խնդիրների լուծման հետ:
Ադրբեջանական Meydan TV ինտերնետ ռեսուրսի դեմ քրեական գործ է հարուցվել, գործի շրջանակում ներգրավված է 15 լրագրող: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է փաստաբան Էլչին Սադիգովը:
Բրիտանիայի խորհրդարանը երեկ միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման գործողությունները:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հարվածներ են հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերին, հայտնել է CNN Türk-ը:
Իսրայելը անվտանգության ոլորտում հանդես է գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության օգտին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կրեմլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից: Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի՝ իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում նորից են նման բռնկումներ լինելու»,- պարզաբանեց Եվսեևը:
Ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների մատակարարումը Իրանին, դրական է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ զրույցում:
ԱՊՀ-ն հարկավորն է պահպանել որպես միջազգային կազմակերպություն, սակայն արդիականացնել և բարձրացնել դրա գործունեության արդյունավետությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով բելառուսցիներին:
«Եկեղեցու մի սենյակն էլ երկաթե դռնով փակել եւ օգտագործում է որպես պահեստ: Նրա այդ կամայական եւ հանցագործ վարմունքի համար պայման են ստեղծում Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Զաքաթալայի ներկայացուցիչ Զումրուդ Աթաքիշիեւան ու Թարլան Ահմեդովը»:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվելու է այդ կազմակերպության աշխատանքը Ուկրաինայում:
Ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ժամանակ, եթե հայ զինվորի դեմ կռվեր Ադրբեջանի հիմնական ռազմական ուժ համարվող բանակը, ապա ռազմաճակատում արմատական բեկում տեղի կունենար: Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր ժամկետային զինծառայողը մարտի մեջ մտնի հայ ժամկետային զինվորի հետ` հստակ իմանալով, որ անդառնալի կորուստներ կունենա:
Ռուսաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է հանդես բերեն զսպվածություն, վերսկսեն բանակցային գործընթացը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան: