Բաժիններ՝

С-300-ների մատակարարումներն Իրանին ամրապնդել է տարածաշրջանի անվտանգությունը. Լարիջանի

Ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների մատակարարումը Իրանին, դրական է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ զրույցում:

«Ինչ վերաբերում է С-300-ի մատակարարման պայմանագրին, ապա այդ հարցը Իրանի և Ռուսաստանի միջև պաշտպանության ոլորտում բանակցությունների անկյունաքարն է: Տարածաշրջանում իրավիճակը մեզ պարտավորեցնում է, որ ունենանք կայուն անվտանգություն: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ էր որոշել, թե ինչ կերպ ու ինչպիսի միջոցառումներով հնարավոր է հասնել այդ կայուն անվտանգությանը:

Մենք ենթադրում էինք, որ եթե Իրանն ու Ռուսաստանը կարողանան հասնել երկարաժամկետ պայմանավորվածության, ապա դա կարող է նպաստել կայուն անվտանգությանը: С-300-ը հենց այդ տեսության մի մասն է: Ինչպես գիտեք, տեղի էր ունեցել ձգձգում՝ կապված С-300 համակարգերի հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց, ու համակարգը մատակարարվեց Իրանին: Դա դրականորեն է ազդել իրավիճակի վրա»,- ասել է Լարիջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս