Բաժիններ՝

ԼՂ հակամարտության կողմերը պետք է հանդես բերեն զսպվածություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է հանդես բերեն զսպվածություն, վերսկսեն բանակցային գործընթացը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան:

«Հիմա անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն, գործը տանել կայունության վերականգման ուղղությամբ: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է լինելու կայուն, խաղաղ կարգավորման հաստատմանը»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կողմերը պետք է ակտիվացնեն աշխատանքը ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Նա հաստատել է, որ ռուսական կողմը՝ որպես միջնորդ, պատրաստ է կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս