Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյայի` պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան ապահովում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաղորդագրությունների փոխանակումը:
Կիմ Չեն Ընը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաների բնակիչներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող կորեացիներին՝ ակտիվորեն ներգրավվել ազգի վերամիավորման արդար պայքարում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է, Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:
Սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսված զենքը այդ երկիր է ուղարկվում թուրքական սահմանով, իսկ դրա տեղափոխումը ֆինանսավորում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:
Ֆրանսիացի դիվանագետը քննարկման անհրաժեշտությունը բացատրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում կարծիքների երկփեղկվածությամբ. Մի մասը գտնում է, թե առաքելությունը պետք է դադարեցնել, իսկ մյուս մասը՝ որ այն պետք է շարունակվի:
Նախագահ Ասադը, չնայած Քոֆի Անանի նախագիծը հարգելու իր խոստմանը, շարունակում է սպանել իր սեփական ժողովրդին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթաքիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում ժամեր առաջ տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայն, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Քոֆի Անանին փոխարինող է փնտրում:
Զեկույցի համաձայն՝ վիճելի եկեղեցիների թիվը Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 30 է։
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հրաժարական է ներկայացրել:
Արթուր Չիլինգարովը նշանակվել է Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Այսօր Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը երկրի գլխավոր շտաբ կատարած այցելության ժամանակ ընկել և կոտրել է քիթը: Իսպանական Mundo-ի հաղորդմամբ, երբ թագավորն ավարտել է զորքերի դիտումը և քայլել է լրագրողների ուղղությամբ, սայթաքել և ընկել է:
«Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ չնայած որոշակի տարաձայնություններին՝ «մենք ամբողջությամբ համաձայն ենք իրար հետ այն հարցում, որ ցանկանում ենք տեսնել հակամարտության վերջը Սիրիայում և կայուն Սիրիա»
Հիշեցնենք նաեւ, որ օրերս նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք պատրաստակամություն հայտնեցին բազմազան օգնություն տրամադրել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներին, սկսած կացարանից, ֆինանսական, նյութական օժանդակությունից մինչեւ աշխատանքով ապահովում եւ մասնագիտական վերապատրաստում:
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:
Պուտինի շրջապատում զարմանք են հայտնել Բերեզովսկիի վարքագծի առնչությամբ: Հարցին` պե՞տք է արդյոք Բերեզովսկի սպառնալիք զգա Ռուսաստանի նախագահի կողմից, Պուտինի մամլո քարտուղար Դմիրտրի Պեսկոբը պատասխանել է. «Ես չգիտեմ»:
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը հուլիսի 30-ին մերժել է խարդախության համար Ռուսաստանում հետապնդվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն ընդդեմ ԱՄՆ քաղաքացի, «Եվրասիական ժողովրդավարական նախաձեռնություն» նյույորքյան ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Պյոտր Զալմաևի:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ընդունել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մորը` Քրիսիան Ասանժին: Ըստ «The Daily Telegraph»-ի, Կորեան նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Էկվադորը` լինելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, հանգամանորեն կքննարկի Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
«Եթե օլիմպիական իդեալներն իսկապես գոյություն ունենային, ապա օլիմպիադաները երբեք չէին անցկացվի հիտլերյան Գերմանիայի կամ պուտինյան Ռուսաստանի նման երկրներում»,- «The Times»-ում հրապարակված հոդվածում գրել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
Գիզայի ղպտիների արքեպիսկոպոսի ներկայացուցիչը ասել է, թե Դաշուր գյուղից ողջ քրիստոնյա ազգաբնակչությունը փախել է: «Ամբոխը թալանում ու այրում էր խանութներն ու ահաբեկում տեղի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց տները», հոգևորականի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ «ահաբեկիչների դեմ գործողություններ» են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
Կառավարական զորքերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կատաղի մարտեր են մղում Հալեպից ապստամբներին դուրս քշելու համար:
Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Պուտինը քննարկելու է միջազգային խնդիրներ, այդ թվում` իրադրությունը Սիրիայում ևԻրանի միջուկային ծրագիրը:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
Թուրքիան 2012թ. հունիսին ավելի շատ ապրանք է արտահանել Ադրբեջան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի, նախորդ տարվա 180 մլն դոլարի դիմաց այս տարվա արտահանումն աճել է`հասնելով 210 մլն դոլարի:
Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի պահին տեսագրության մեջ Օբամայի ձեռքին մական կա։
Սաակաշվիլին հուսով է, որ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական օրինակելի ընտրություններ:
Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին է փոխանցվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղեր
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատեց լուրը` նշելով, որ աշխատակիցները հանդիպել են գերուն, խոսել նրա հետ: