Բաժիններ՝

Նորվեգիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Eurocopter 225 ուղղաթիռը, որում, նախնական տվյալների համաձայն, գտնվել է 15 մարդ, կործանվել է Նորվեգիայի հարավարևմտյան Բերգեն քաղաքում, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով ինքնաթիռի աղետի ականատեսներին, ուղղաթիռն ընկել է ոչ մեծ կղզու վրա ու պայթել:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչն ասում է, որ աղետի հետևանքով ուղղաթիռն ամբողջությամբ ավերվել է:

Աղետի վայրում աշխատում են փրկարարները, դեպքի հետևանքով ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերվել:

Ոստիկանության տվյալով՝ կործանված ուղղաթիռում գտնվել է 2 օդաչու և 13 աշխատակից, ովքեր Բերգեն էին ուղևորվում Հյուսիսային ծովում գտնվող նավթային հանքավայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930