Բաժիններ՝

Պենտագոնը ներկայացրել է «Ռուսաստանի զսպման» ռազմավարությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ներկայացրել է «Ռուսաստանի զսպման» ռազմավարությունը, որին նա մեղադրել է «միջազգային կարգի սկզբունքները քանդելու» մտադրության, հարևան երկրների ինքնիշխանությունը խախտելու, Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ «կրակի մեջ բենզին լցնելու» մեջ:

Նա նաև հաստատել է ԱՄն վճռականությունը՝ պաշտպանել իր շահերը, դաշնակիցների հետաքրքրությունները Մոսկվայի ոտնձգություններից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քարտերը հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի մոտ «առաջացել է միջազգային իրավակարգը, որը հաջողությամբ ծառայում է մեզ, մեր բարեկամներին և դաշնակիցներին, միջազգային հանրությանը, ինչպես նաև հենց Ռուսաստանին՝ արդեն երկար ժամանակ» քանդելու ցանկություն:

Նրա խոսքով՝ Եվրոպայում Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ինքնիշխանությունը, ակտիվորեն փորձում է վախեցնել իր բալթյան հարևաններին: Սիրիայում Ռուսաստանը «յուղ է լցնում քաղաքացիական պատերազմի կրակի վրա՝ դրանով իսկ սնելով ծայրահեղականությանը, որի դեմ, ինչպես հայտարարում է Ռուսաստանը, պայքարում է»:

Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ ծովում, օդում, տիզերքում և կիբերտիրույթում Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջագային նորմերին: Քարտերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում ո´չ «Սառը պատերազմի», ո´չ առավել ևս, Ռուսաստանի հետ սովորական պատերազմի:

«Մենք չենք փորձում Ռուսաստանից թշնամի դարձնել, չնայած այն բանին, որ նրան դա կարող է այդպես թվալ»,- ասել է նա:

Քարտերի խոսքով՝ Վաշինգտոնի «հավասարակշռված ռազմավարական մոտեցումը», ի պատասխան ռուսական ագրեսիային, ներառում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի դաշնակիցների ամրապնդում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում ներդրումների միջոցով:

Առաջարկված բյուջեի նախագիծը նախատեսում է Եվրոպայում ԱՄՆ պաշտպանական ծախսերի ավելացում ավելի քան քառակի՝ մինչև 3,4 միլիարդ դոլար 2017 թվականի ֆինանսական տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս