Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկերոջ՝ Թինաթին Խիդաշելիի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացումը, հայտնում է rukavkaz.ru-ն՝ հղում կատարելով Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Կողմերը քննարկել են ղարաբաղյան և ադրեջանական զորքերի շփման գծում իրավիճակը ու հաստատել կրակի դադարեցման անհրաժեշտությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խորհրդարանական մեծամասնության ու «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Գեորգի Վոլսկին հայտարարել էր, թե Վրաստանի իշխանություններ պատրաստ են Թբիլիսիում կազմակերպել շտապ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ խաղաղության մասին բանակցությունների անցկացման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930