Բաժիններ՝

«Նուրոֆեն» արտադրողը 1,3 մլն դոլարով տուգանվել է գնորդներին մոլորեցնելու համար

Reckitt Benckise ընկերությունը, որը արտադրում է դեղամիջոցներ «Նուրոֆեն» ապրանքանիշի ներքո, Ավստրալիայում տուգանվել է 1,3 միլիոն դոլարով (1,7 մլն ավստրալական դոլար), հայտնում է BBC-ն:

Դաշնային դատավորը վճռել է, որ դեղամիջոցի անվանումը սպառողներին մոլորության մեջ է գցում՝ պնդելով, որ «Նուրոֆենի» տարբեր տեսակները օգնում են որոշակի ցավերի դեպքում, սակայն իրականում դրանք բոլորն էլ պարունակում են միևնույն ակտիվ նյութը՝ իբուպրոֆեն լիզինը, ու դեղամիջոցներն իրականում նույնական են:

Դատարանը եկել է եզրակացության, որ գնորդները ավելի շատ միջոցներ են ծախսել դեղամիջոցների վրա, որոնք իբր ուղղված են կոնկրետ ցավի տեսակի դեմ, որոնք ավելի թանկ արժեն, թեև ցավազրկողի ավելի հասարակ տարբերակը նույնքան արդյունավետ է գործում:

Հայցվորը՝ Մրցակցության և սպառողական հանձնաժողովի ավստրալական հանձնաժողովը պահանջում էր տուգանել 6 մլն ավստրալական դոլարով (4,57մլն դոլար):

Reckitt Benckiser-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ արտադրողը չի ցանկացել մոլորեցնել գնորդներին գովազդների միջոցով, այլ ընդամենը փորձել է օգնել գնորդներին ընտրել իրենց անհրաժեշտ դեղամիջոցը, երբ նրանց կողքին չկա դեղագետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս