Նուլանդի կարիերան կախված է Դոնբասի կարգավորումից. ԶԼՄ-ներ
Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու պարագայում ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին սպասում է պաշտոնի բարձրացում, գրում է «Զերկալո նեդելի» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Աղբյուրները, որոնք մոտ են արտգործնախարարությանը, ենթադրում են, որ Նուլանդի չափազանց ակտիվությունը թելադրված է սուբյեկտիվ հանգամանքներով: Ուկրաինայի ամերիկացի կուրատորը շանս ունի՝ բարձր պաշտոն զբաղեցնել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի Հիլարի Քլինթոնը, սակայն երաշխավորված առաջընթաց կարիերայի սանդուղքով հնարավոր է միայն, եթե նա հաջողություն ցուցաբերի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործընթացում»,- գրում է պարբերականը:
Նուլանդը ապրիլի 25-27-ը այցով ժամանել էր Կիև, հանդիպել ուկրաինացի պաշտոնյաների հետ ու հաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ տրամադրել ֆինանսական երաշխիքներ Կիևին: