Հայաստանը, նախապայմաններ առաջ քաշելով Ղարաբաղի բանակցությունների համար, ցանկանում է պահպանել ստատուս-քվոն. Մամեդյարով
«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բանակցությունների վերսկսման երեք նախապայմանների մասին՝ Մամեդյարովը հայտարարել է, թե «ինչ-որ պայմաններ առաջ քաշելով՝ անհնար է խաղաղության հասնել»:
«Եթե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, թե ներկայացնելով ինչ-որ նախապայմաններ, կարող է շարունակել բանակցային գործընթացն ու պահպանել ստատուս-քվոն, ապա նա սխալվում է»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ իր գործողություններով Հայաստանը վտանգում է 1994-1995թթ. կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնագիրը:
«Հայերը պետք է հասկանան, որ ռազմական ճանապարհով անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը, սակայն դա չի վկայում այն մասին, թե բանակցությունները կարող են անվերջ շարունակվել»,- ասել է նա՝ հավելելով, թե Ադրբեջանը հաստատուն կերպով հավատարիմ է իր դիրքորոշմանը
«ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը պետք է անխոս կարգով իրականացվեն, առաջին հերթին, Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն օկուպացված տարածքները:
Միայն հետո հնարավոր կլինի սկսել բանակցություններ մյուս կետերի շուրջ, ինչպիսիք են փախստականների վերադարձը և այլն»,- հայտարարել է Մամեդյարովը: