Բաժիններ՝

Հաջորդ ամսվա կեսին ենթադրվում է հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ. Մամեդյարով

Հաջորդ ամսվա կեսին ենթադրվում է հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ հանդիպման ժամանակ:

Մամեդյարովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի կեսին միջոցառումների շրջանակում, որը տեղի է ունենալու Եվրոպայի քաղաքներից մեկում:

«Ես տվել եմ հանդիպմանն իմ համաձայնությունը: Հնարավոր է, որ այն տեղի կունենա Բրյուսելում: Մոտ ժամանակներս կհաղորդվի ավելի մանրամասն տեղեկություն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930