Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ձկան վաճառքի շահավետ բիզնես են սկսել

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ապացույցներ են հայտնաբերել, որ ԴԱԻՇ-ը վարում է ձկան վաճառքի շահավետ բիզնես:

Իշխանությունների տվյալով՝ զինյալները սկսել են յուրացնել գումար վաստակելու նոր միջոցն այն բանից հետո, երբ սկսել են կորցնել վերահսկողությունը բազմաթիվ նավթահորերի նկատմամբ: Մինչ այդ նավթի վաճառքը ԴԱԻՇ-ի եկամուտի հիմնական աղբյուրն էր:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նավթային եկամուտների մասնաբաժինը բյուջեում մնում է ամենաբարձրը: ԴԱԻՇ-ի անդամներն իրենց եկամուտների կրճատումը որոշել են փոխհատուցել ջրային ռեսուրսների հաշվին:

Իրաքի իշխանությունները պնդում են, որ ձկան որսը Բաղդադից հյուսիս ընկած լճերում ամեն ամիս ջիհադիստներին բերում է միլիոնավոր դոլարների եկամուտ: Բացի այդ՝ նրանք հարկեր են հավաքում քրիստոնյաներից ու մաքսատուրքեր են սահմանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Միաժամանակ, խմբավորման ընդհանուր եկամուտը նվազել է մի քանի անգամ: Եթե անցած տարի այն, ըստ վերլուծաբանների տվյալների, այն կազմում էր 3 մլրդ դոլար՝ ամսական, ապա ներկայում ԴԱԻՇ-ի ամենամսյա շահույթը կազմում է 56 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս