Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը ԼՂ հակամարտության հարցը քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը ու հույս հայտնել, թե ռազմական գործողությունները կդադարեցվեն: Այս մասին հայտնում է rukavkaz.ru-ն՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի շուրջ: Թինա Խիդաշելին հույս է հայտնել, որ կրակի դադարեցումը հնարավոր կլինի ու գործընթացը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի կայունությունը կենսականորեն կարևոր է Վրաստանի համար, և որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս