Բաժիններ՝

Թուրքիան մինչև մայիսի 2-ը կկատարի ԵՄ բոլոր պահանջները՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հույս ունի մինչև մայիսի 2-ը համապատասխանեցնել 72 չափորոշիչները, որոնք հարկավոր են Շենգենյան գոտու համար վիզաները չեղյալ հայտարարելու համար: Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:

«Ցավոք, նախօրեին մենք չենք հասցրել ավարտել աշխատանքը չափորոշիչների վերջին մասի վրա, սակայն այդ աշխատանքը գրեթե ավարտված է: Հաշվարկում եմ, որ մինչև մայիսի 2-ը մնացած 10 չափորոշիչներն էլ կհամապատասխանեցվեն ԵՄ չափանիշներին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը ներկայացնելու է զեկույցի եզրափակիչ մասը, որը վերաբերում է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը:

«Մենք իրականացրել ենք բոլոր չափորոշիչները, ու ես անձամբ սպասում են, որ մինչև հունիս վիզաների չեղարկման հարցը դրական լուծում է ստանալու ԵՄ-ի կողմից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ռեադմիսիայի համաձայնագրին, ապա թուրք նախարարը ասել է, որ «վիզաների չեղյալ հայտարարման հարցը ու ռեադմիսիայի համաձայնագրի ուժի մեջ մտնելը կապված են միմյանց հետ»: «Դրանք պետք է սկսեն գործել միաժամանակ, ու ես չեմ ենթադրում, թե այդտեղ լինելու են ինչ-որ խնդիրներ»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս