Գերմանիայում տասնյակ հազարավոր թուրքեր Էրդողանին աջակցող երթ են կազմակերպել
Գերմանիայում ծագումով թուրք տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Քյոլնի փողոցներ` որպես աջակցության նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Գերմանիայի Սահմանադրական դատարանն արգելել էր ցուցադրել Էրդողանի ելույթի տեսագրությունը ակցիայի ժամանակ, ինչը բողոք էր առաջացրել երկրի թուրք բնակչության շրջանում:
Թուրքիայի նախագահի ելույթը պետք է վերաբերեր երկրում կատարված պետական հեղաշրջման փորձին, որը երկու շաբաթ առաջ է տեղի ունեցել Թուրքիայում: Ակցիայի ժամանակ կարդացել են Էրդողանի ուղերձը, որը շնորհակալություն է հայտնել գերմանացի թուրքերին աջակցության համար:
Էրդողանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Գերմանիան պետք է բացատրի Անկարային հեռարձակման արգելքի պատճառները:
Գերմանական ԶԼՄ-ների հաշվարկներով` երթին ներկա է եղել մոտ 35 հազար մարդ:
Նույն ժամանակ Քյոլնում անցկացվել է ուլտրաաջ ուժերի ակցիան, հայտնում է BBC-ն: