
Կուզբասում «Ան-2» ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են

Փրկարարները կարողացել են հասնել Կուզբասում «Ան-2» ինքնաթիռի կործանման վայր. ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, ողջ մնացած մարդիկ չկան, RIA Novosti-ին հայտնել է Սիբիրի ավիացիոն որոնողա-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովը:
Մասնավոր ինքնաթիռը երեկ դուրս էր եկել Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքից և ուղևորվում էր Կրասնոյարսկ: Կեմերովոյի մարզում ինքնաթիռի հետ կապը կտրվել է: Ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 3 անդամ:
Ինքնաթիռը կործանվել է տայգայում:
«Փրկարարները դեպքի վայրից զեկուցել են, որ ինքնաթիռը կործանվել է, բոլորն այրվել են: Ողջեր չկան»,- նշել է Վլադիմիր Պլոտնիկովը: