Բաժիններ՝

Թուրքիայում հատուկ ջոկատայիններին կասկածում են Էրդողանին պատանդառելու փորձի մեջ

Թուրքիայում ձերբակալվել է հատուկ ջոկատայինների խումբ, որին կասկածում են երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Հաղորդվում է, որ հեղաշրջման փորձի ժամանակ այդ խմբին է հանձնարարվել պատանդառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Փախուստի մեջ գտնվող խմբին հայտնաբերել են Մարմարիս քաղաքից ոչ հեռու գտնվող անտառում: Տեղացիները զինվորներին նկատել են վարազի որս անելիս: Զինվորականներին հայտնաբերելու հատուկ գործողության ժամանակ կրակոցներ են լսելի եղել, սակայն զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, անցած գիշեր կալանավորվել է 11 զինվորական, որոնց թվում է նաև մայոր Սուքրու Սեյմենը, ում կասկածում են ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031