Բաժիններ՝

Սիրիայում ռուսական «Մի-8» ուղղաթիռ է խոցվել, կան զոհեր

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռ է խոցվել Սիրիայի Իդլիբ նահանգում: Ինքնաթիռում գտնվող 5 մարդու ճակատագիրը պարզվում է, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Օգոստոսի 1-ին Իդլիբ նահանգում գետնից արձակած կրակոցի հետևանքով խոցվել է Հալեպ քաղաք մարդասիրական օգնություն տեղափոխած և «Խմեյմիմ» ավիաբազա վերադարձող «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 3 անդամներն ու Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպաները:

Նշվում է, որ ռուս զինծառայողների ճակատագիրը ճշտվում է բոլոր հնարավոր եղանակներով:

Կրեմլն արդեն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին և մտերիմներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ զոհերի հստակ թվի մասին տեղեկություն դեռ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս