Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1994թ. մայիսից զինադադար հաստատվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցը նկատելի ներազդեցություն է ունեցել հայաստանյան ներքաղաքական պայքարի վրա, իսկ երբեմն նաև որոշակի ազդակներ հաղորդել ներքաղաքական օրակարգին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների հետ:
Մեծ Բրիտանիայի այն բնակիչների թիվը, որոնք ծնվել են Լեհաստանում, անցյալ տարի գերազանցել է Հնդկաստանում ծնված միգրանտների թիվը: Միգրացիայի ընդհանուր սալդոն, ըստ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների, ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվեից առաջ մնում էր ռեկորդային մակարդակի վրա, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել անձնական շփումները` երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի քննարկման նպատակով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, հանրապետության խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական ցուցակում:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և կքննարկի Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները:
Թուրքիան և ԵՄ-ն սեպտեմբերի 9-ին Անկարայում կքննարկեն փոխադարձ հետաքրքրությունները և անհանգստությունները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Բաշար Ասադի կառավարական զորքերը կրակ են բացել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը, որն այսօր ընթանում է Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ, աշխատանքը կվերսկսվի ավելի ուշ:
Forbes Blog հանդեսը 2011 թվականին այդ ընկերությանը մեղադրել էր Պենտագոնի պատրաստած գաղտնի համակարգչային ծրագիրը Ադրբեջանի կառավարությանը տալու մեջ: Հանդեսը հայտնել էր, որ այդ ծրագիրը Ադրբեջանի կառավարության համար պատրաստվել է սոցիալական ցանցերում անանուն գրող ընդդիմադիրներին հայտնաբերելու նպատակով:
2016թ. առաջին 6 ամսում Ադրբեջանում 110 կին և 28 երեխա է ինքնասպան եղել: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների պետական կոմիտեի տեղեկատվության և վերլուծական հետազոտությունների բաժնից:
Իրանի հասցեին մեղադրանքները Եմենին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ, սին են ու անհիմն: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարության մեջ, հայտնում է իրանական FARS գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի ներկայացուցիչները մասնակցել են Սպիտակ տան առաջին ճեպազրույցին, որը նվիրված էր Միացյալ Նահանգների՝ Բարաք Օբամայի գլխավորած ներկայիս վարչակազմից գործերի ընդունմանը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են երկրաշարժից: Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:
Կազմակերպության ղեկավարությունը օգնություն է առաջարկել Իտալիայի առողջապահության նախարարությանը, սակայն երկրի իշխանություններն առայժմ միջազգային աջակցություն չեն խնդրել:
Իտալիայի կառավարությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ, մտադիր է տեսանելի ժամկետներում վերականգնել կենտրոնական Իտալիայում երկրաշարժից տուժած քաղաքները: Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն:
Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել Է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր: Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է արմատական ազգայնականության կնքահայր, հայտնում է 112.international-ը:
Ադրբեջանական Report կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայատարարել է, թե Ադրբեջանն առաջարկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրում գյուղատնտեսության աջակցության նպատակով հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ:
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարի և Վալերի Գերասիմովի հանդիպումը հետաձգվել է, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ վերջին կես դարում առաջին ուղիղ կանոնավոր չվերթը օգոստոսի 31-ին կիրականացվի JetBlue ամերիկյան ընկերության կողմից, ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլից (Ֆլորիդայի նահանգ) կժամանի Սանտա Կլարա: Այս մասին հայտնել է Կուբայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռո դրիգեսը:
Թուրքական իշխանություններն ավելի քան 1 տարի պլանավորում էին զորքեր ուղարկել Սիրիա, սակայն դրա դեմ հանդես էին գալիս բանակի սպաները, որոնք այս տարվա հունիսին մասնակցել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին, գրում է The Washington Post-ը` հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
Հոկտեմբերի կեսին ԵՄ-ն կարող է Ադրբեջանին մանդատ տրամադրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ Ադրեջանի հետ բանակցությունները սկսելու համար: Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
ՌԴ-ն եւ Բելառուսը նախնական կարգով համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր սխեման՝ պրոֆիլային նախարարների մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո: Այս մասին գրել է «Կոմերսանտ» թերթը:
Հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, օգոստոսի 24-ին 4 մարդու էր պատանդ վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, ՌԴ Քննչական կոմիտեն պատանդառության մեղադրանք է առաջադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի:
Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի, հայտնում է Telegraph-ը` վկայակոչելով երկրի իշխանություններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:
Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել ԱԳՆ-ի աշխատակից Էրքան Օզորալին: Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Resmi Gazete թերթը: