
Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել անձնական շփումները` երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի քննարկման նպատակով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները երկկողմ և միջազգային օրակարգի թեմայով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների նախագահները քննարկել են ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման հարցերը քաղաքական և առևտրա-տնտեսական ոլորտների վերաբերյալ` Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո: