Քլինթոնի և Թրամփի ներկայացուցիչները գործերն ընդունում են ԱՄՆ-ի վարչակազմից

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի ներկայացուցիչները մասնակցել են Սպիտակ տան առաջին ճեպազրույցին, որը նվիրված էր Միացյալ Նահանգների՝ Բարաք Օբամայի գլխավորած ներկայիս վարչակազմից գործերի ընդունմանը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի 25-ին կայացած առաջին հանդիպմանը մասնակցել են Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին՝ Թրամփի կողմից, եւ ներքին գործերի նախկին նախարար Քեն Սալազարը՝ Քլինթոնի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սալազարը եւ Քրիստին Սպիտակ տան աշխատակազմի պետ Դենիս Մաքդոնոուի հետ քննարկել են ընտրված նախագահին իշխանության սահուն անցման, ամեն տեսակ արտակարգ պատահարներին պատրաստ լինելու, ինչպես նաեւ կառավարությունում կադրերի փոխարինման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031