Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է գրեթե 300 պատմական շենքեր

Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել Է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր: Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ խոսքն առավելապես վերաբերում է XIII– XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների: Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել է «հարյուր եկեղեցիների քաղաք»:

Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել է 1428 թվականին եւ գտնվում է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված է:

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031