Լավրովը, Քերին ու դե Միստուրան ընդհատել են իրենց հանդիպումը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը, որն այսօր ընթանում է Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ, աշխատանքը կվերսկսվի ավելի ուշ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ պատվիրակության աղբյուրին:

«Ընդմիջում է հայտարարվել, աշխատանքն ավելի ուշ կվերսկսվի»,- ասել է աղբյուրը:
Ավելի ուշ լրագրողները տեսել են, թե ինչպես է Քերին հեռանում President Wilson հյուրանոցից, որտեղ անցկացվում են բանակցությունները, սակայն ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը վստահեցրել է, որ պետքարտուղարը կվերադառնա:
Ավելի ուշ հյուրանոցից հեռացել է նաև Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031