Միջազգային վարկանիշյաին Fitch գործակալությունը տեղական եւ արտասահմանայն արժույթով դեֆոլտի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) հաստատել է BB+ մակարդակի, վարկանիշի կանխատեսումը` «բացասական» մակարդակի: Fitch-ը նաեւ հաստատել է արտարժույթով արժեթղթերի վարկանիշը BB+ մակարդակի: Դրա հետ մեկտեղ տեղական եւ արտասահմանյան արժույթով Ադրբեջանի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B+ մակարդակի:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը քննադատել է Թուրքիայի հարցով Եվրամիության եւ անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը` առաջարկելով դադարեցնել ԵՄ մտնելու մասին այդ երկրի հետ բանակցությունները եւ զբաղվել համագործակցության այլ ձեւերի որոնումով:
Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը:
Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը:
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
«ԱՄՆ-ը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է վերմակն իր վրա քաշել, ողջունում են, որ բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց նաև դրա հետ միասին անպայման այս հայտարարության կողքին նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համանախագահ երկրների երաշխավորության ներքո»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպանների, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Անկարան հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա համակիրներին:
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով: ՌԴ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: «Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով է, դա գագաթնաժողով չէ, որը որոշում է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,- ասել է Մերկելը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ, հայտարարելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի դիտարկի Միացյալ Նահանգներում բնակվող այն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը, որոնք ի սկզբանե երկիր են եկել անօրինական ճանապարհով:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում է յոթ տոկոսային կետով:
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (81 տոկոս) հանդես է գալիս նիկաբ (դեմքն ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ կտրվածքով) կրելու արգելք սահմանելու օգտին՝ առնվազն հասարակական վայրերում: Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման տվյալները:
Մի շարք, այդ թվում ափամերձ տարածքների արհեստական ցամաքեցումն ավելի նշանակալի գործոն է եղել, քան սառցադաշտերի հալումը եւ պատնեշների կառուցումը, ասված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում:
Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական է ճանաչել բուրկինի (մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում, հայտնում է BFMTV-ը:
Auto.ru-ից հաստատել են, որ և՛ հայտարությունը, և՛ դրանում պատկերված մեքենան իրական են
Կիեւի Պեչորյան մայրավանքը հաղթել է այն մարդկանց եւ օբյեկտների շուրջ ուկրաինացիների ինտերնետհարցմանը, որոնք մարմնավորում են Ուկրաինան. դրա օգտին է քվեարկել 1841 մարդ:
Հոնկոնգի իշխանությունների կողմից ձերբակալված Չինաստանի քաղաքացին կապ է ունեցել ինքնաթիռային պահեստամասեր արտադրող ավստրիական «Ֆասս» ընկերության վրա կիբերհարձակման հետ. նա ընկերությանը հասցրել է 47 միլիոն դոլարից ավելի կորուստ:
«Այսօր Թուրքիայի նկատմամբ շատ ճնշումներ կան Արևմուտքի կողմից, և Ռուսաստանի կողմից կային, բայց հիմա Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են: Չեմ կարծում, թե դա ռազմավարական է, հեռահար, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում, այս իրավիճակում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են, ինչը կապում եմ Իրանի ակտիվացման հետ»:
Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը նախատեսում է ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: Այս մասին տեղեկացրել է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստ անն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցներն, այլեւ մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:
Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական է ճանաչել Նիսից ոչ հեռու վտնվող Վիլնյով-Լյուբե բնակավայրում մուսուլմանական լողազգեստ՝ բուրկինի կրելու արգելքի սահմանումը:
Որոշ բանկեր սահմանափակել են ամերիկյան դոլարի վաճառքը` 1 մարդու հաշվով մինչև 100 դոլար:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եւ կքննարկի Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները:
Ներխուժման օրը ԱՄՆ-ի փոխնախագահի ժամանումը Անկարա եւ քրդական շարժումներին սահման դնելու ուղղությամբ կատարած հայտարարությունները պարզ են դարձնում նաեւ տեղի ունեցած ներխուժման ամերիկյան թույլտվությունը: Թուրքերը միաժամանակ ԻՊ-ի զինյալներին հեռացնելով Ճարաբլոսից արգելակում են նաեւ քրդական ուժերի տարածվելու գործընթացը:
Իտալիայում կործանիչ երկրաշարժի հետևանքով ըստ վերջին տվյալների մահացածների թիվը հասել է 278-ի: