Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում այսօր կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում են եղել նաև Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները:
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են 10 հազար մարդու օգտահաշիվները սոցցանցերում՝ այդտեղ գրառումներ փնտրելու համար, որոնք կարելի է գնահատել որպես ահաբեկչությանը հրապարակային աջակցելու դրսևորում, հայտնում է BBC-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիա ուղևորվելու ճանապարհին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի ցուցակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիա ուղևորվելու ճանապարհին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի ցուցակը:
Նախնական տեղեկություններով՝ Սոչիի մոտ՝ Սև ծովում կործանված ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռը աղետի է ենթարկվել տեխնիկական պատճառներով կամ պիլոտավորման սխալի հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը պլանավորված է եղել, դա չի եղել հանցագործի անձնական նախաձեռնությունը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Չինաստանը 2017թ. ավելի հզոր կլինի, քան Ռուսաստանը:
Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան:
Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը փաթեթավորման տուփերի հավաքածու է թողարկել Սուրբծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 23ին մամուլի ասուլիսից հետո Սուրբ Ծնունդից առաջ ուղևորվել է սուպերմարկետ և ձեռք բերել կարտոֆիլ, կաթնաշոռ, կարագ, պղպեղ և մեկ տուփ շոկոլադ:
Քաղաքի ամեն մի հատված, լինի դա սահադաշտ, թե շենքերի պատուհաններ, չափազանց գեղեցիկ զարդարված է: Այս օրերին մարդիկ շտապում են կատարել հեռացող տարում իրենց վերջին գնումները:
Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:
Թուրքիայում ԱԷԿ-ներ կառուցելու պլանի դեմդժգոհություններն ակտիվացան 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում «Ֆուկուշիմա 1» ԱԷԿ-իվթարից հետո, որը, փորձագետների համոզմամբ, Չեռնոբիլից հետո երկրորդ խոշոր միջուկային վթարն էր աշխարհում։ Արդեն մարտի վերջին ռադիոակտիվ ամպերը հասան Թուրքիայի արևմուտք։
«Նախագահ Սարգսյանը ճիշտ է, երբ ասում է, որ դժվար է լինելու, և այդ դժվարություններին պետք է մոտենալ լրիվ զինված` ուղիղ և անուղղակի իմաստներով։ Միաժամանակ, ես ավելի ակտիվ և նախաձեռնողական դիրքավորման կողմնակից եմ. մենք պետք է խաղն այնպես փոխենք, որ հակառակորդը գուշակի, թե երբ իրեն կհասցվի կանխարգելիչ հարվածը»։
«Երբ հարևան երկրները զարգանում են բոլորովին տարբեր ուղիներով, որոնք ներկայումս նույնիսկ թշնամական դիրքորոշումներ ունեն, պետք է փորձեն չտրվել այդ թշնամանքին` պարզաբանելով հակառակ կողմի մոտ անհանգստություն առաջացնող հարցերը։ Կարծում եմ, նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, և այլն, և այլն»։
«Ինձ գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ ճամբարը գրավելուց հետո ահաբեկչները փախուստի են դիմել և այլևս թաքնվելու տեղ չունեն»,- նշել է Բուհարին: «Բոկո Հարամ»ը իսլամական ծայրահեղական խմբավորում է, որն իր ահաբեկչական գործունեությունը ծավալում է Նիգերիայում:
Երկաթգծի երկարությունը կազմելու է 54,3 կիլոմետր, իսկ գնացքների արագությունը՝ մինչև 160 կմ/ժ: Երկաթգծի օգտագործումը նախատեսվում է 2020 թվականին: Պեկինի մետրոպոլիտենի երկարությունը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Հատկապես վերջին տարիներին Մերձավոր Արևելքում խորացած հիմնախնդիրները բավական բազմաշերտ են, ընդգրկում են բավական լայն շահեր, որոնք ներգրավել են և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային առանցքային դերակատարների: Հետևաբար՝ կարծում եմ, որ հակամարտային իրավիճակն արագ չի կարգավորվի՝ չնայած դրական որոշ ազդակների առկայությանը:
Տեղեկությունների համաձայն` տունդարձի ճանապարհին 4 զինված անձինք մեքենայից կրակ են բացել Բուլթունի ուղղությամբ, ինչի արդյունքում նա, տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է: Մարդասպանները դեռևս չեն բացահայտվել։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:
«Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։ Իրանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով` դեպի Եվրոպա»։
Թուրքիական ոստիկանության կողմից սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1.656 մարդ:
Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր:
Ադրբեջանական AzәriLayt տիպի նավթը էժանացել է 0,81 դոլարով:
Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:
Ամերիկյան ֆուտբոլի «Մինեսոտա Վայքինգ» թիմի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահնարապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Մահմութ Թանալի պնդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից:
Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 50 տոկոսը ցանկություն չունի երկրորդ երեխան ունենալ, չնայած երկրում «մեկ երեխայի քաղաքականության» չեղարկմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից»։