
Ադրբեջանական նավթն էժանացել է

Ադրբեջանական AzәriLayt տիպի նավթը էժանացել է 0,81 դոլարով:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Այժմ ադրբեջանական AzәriLayt տիպի նավթի արժեքը մեկ բարելի համար կազմում է 55,42 դոլար:
2016ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանից արտահանված նավթամթերքներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30 տոկոսով, իսկ նավթամթերքների արժեքը՝ 48 տոկոսով:
2016ի հունվարնոյեմբերին Ադրբեջանը արտահանել է 19,099 մլն տոննա չվերամշակված նավթ, ինչը համարժեք է 5,896 մլրդ ԱՄՆ դոլարին:
Արտահանված չվերամշակված նավթից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 5 տոկոսով, իսկ չվերամշակված նավթի արժեքը 29 տոկոսով, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարվող մուծումները նվազել են 10 տոկոսով