Բաժիններ՝

Թուրքիայում ահաբեկչության քարոզչության մեղադրանքով զանգվածային ձերբակալություններ են կատարվել

Թուրքիական ոստիկանության կողմից սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1.656 մարդ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են սոցկայքերում կատարած գրառումների միջոցով բնակչության մեջ ատելություն սերմանելու, ահաբեկչության քարոզչության, ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու, պետության ամբողջականությանը սպառնալու եւ այլ
մեղադրանքներով:

Սոցկայքերի օգտատերերի շրջանում իրականացված գործողությունների արդյունքում նախապես բերման էր ենթարկվել 3.710 անձ, որոնցից 1.230­ը ստուգում անցնելուց հետո ազատ է արձակվել: 84 կասկածյալի նկատմամբ թուրքական ոստիկանությունը շարունակում է հետաքննություն իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031