
«Ռուսաստանի դեսպանի սպանությունը պլանավորված է եղել». Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը պլանավորված է եղել, դա չի եղել հանցագործի անձնական նախաձեռնությունը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները փորձում են գնել կասկածյալի բոլոր կապերը Կառլովի սպանության հարցում ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Սոյլուն նաև ասել է, որ ներկայումս «հստակ է մարդասպանի կապը Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական շարժման հետ»:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ իրավապահ մարմիններն արդեն պարզել են այդ գործի «շատ կարևոր մանրամասներ», սակայն ինքը դեռ չի կարող դրանք բացահայտել՝ ելնելով հետաքննության շահերից:
Սոյլուի խոսքով՝ 2015թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունները և ռուս դեսպանի սպանությունը «փոխկապակցված են ու մեկ պլանի շղթան են»:
«Թուրքիան և Ռուսաստանը չեն ընկնի նման թակարդը: Քաղաքական կամքը, որը ցուցաբերել է Մոսկվան, դրա վառ հաստատումն է ու դա մեզ հույս է ներշնչում: Ես դարձյալ ցավակցում են Ռուսաստանին և բարեկամ ռուս ժողովրդին»,- ասել է Սոյլուն: