
Ռուսական ինքնաթիռում գտնվող անսամբլի հայտնի երգիչը փրկվել է՝ նորածին որդու պատճառով Սիրիա չթռչելով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում այսօր կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում են եղել նաև Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները:
ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի մեներգիչ Վադիմ Պետրովիչ Անանևն իր գործընկերների հետ Սիրիա չէր ուղևորվել՝ նախընտրելով մնալ տանը՝ իր նորածին որդու կողքին, հայտնում է kp.ru-ն:
«Սիրիա էին ուղևորվում իմ ընկերներն ու գործընկերները, շուրջ 50 մարդ, բայան և բալալայկա նվագող երաժիշտների խումբը: Նրանք պետք է մեկ համերգ տային և վերադառնային: Չգիտեմ՝ ինչ ասել: Ես չգնացի ընտանեկան հանգամանքների պատճառով:
Բոլորովին վերջերս ծնվել էր իմ որդին, ընտանիքի երրորդ երեխան, այդ պատճառով մնացի տանը՝ կնոջս օգնելու»,- ասել է երգիչը: