
Հրապարակվել է Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների ցուցակը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիա ուղևորվելու ճանապարհին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի ցուցակը:
Ուղևորների ցուցակում է նաև ռուս բարեգործ, մասնագիտությամբ բժիշկ, ակտիվիստ Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր «Բժիշկ Լիզա» անունով: Նրա մամուլի քարտուղարը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը: Հաղորդվում է, որ Գլինկայի հեռախոսն անջատված է:
TASS-ի աղբյուրը հայտնում է, որ «բժիշկ Լիզան երեկ եղել է Չկալովի օդանավակայանում և ասել է, որ առավոտյան ուղևորվելու է Լաթաքիա»:
Ուղևորների թվում են նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը: Անսամբլն ուղևորվում էր Սիրիա՝ շնորհավորելու Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի Նոր տարին «Խմեյմիմ» ավիաբազայում:
Բացի զինվորականներից և արտիստներից՝ Սիրիա ուղևորվող ինքնաթիռում գտնվել են նաև НТВ, «Զվեզդա» և «Առաջին ալիք» հեռուստաալիքների նկարահանող խմբերը:
Ցանկի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: